|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցութային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 12 0կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը:
Վաչիկ Եղիազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց գերմանացի ըմբիշին, իսկ Սասուն Ղամբարյանը 1/8 եզրափակիչում պարտվեց եզրափակիչ դուրս եկած ռուս ըմբիշին: Ղամբարյանը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտեր անցկացնել, սակայն պարտվեց հենց առաջին գոտեմարտում` կուբացի ըմբիշին:
74 կգ քաշային, Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում պարտվեց ռուս Ռոման Վլասովին: Սակայն հայ ըմբիշը փայլուն գոտեմարտեց առաջնության սփոփիչ փուլում և բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ դանիացու նկատմամբ:
Այսպիսով` ըմբշամարտի` աշխարհի ավարտված առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադառնում է 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: