|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Իջեւանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրելու դիմում է գրել:
Թադեւոսյանը նաեւ հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին սպասվող Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հենց Ղալումյանի թեկնածությունն է առաջադրելու: Ղալումյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել փետրվարի 12-ի սկանդալային դեպքերից հետո:
Այնինչ, 2001 թ. նոյեմբերին, երբ առաջին անգամ Իջեւանի քաղաքապետ առաջադրված ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց ՀՀԿ-ական գործող քաղաքապետին, դեռեւս պաշտոնապես չձեւավորված, բայց համագործակցող ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները եւ մասնավորապես ԲՀԿ-ն, որը մեծ կազմով Իջեւանում էր, հայտարարում էին, թե իշխանափոխությունը սկսվում է Իջեւանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում