Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման և հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, Էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային և անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39-ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան: Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները: Հայաստան է ներկրվել և պահեստավորվել 384 հենարանի համար LSD-3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաև 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։
«Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի և ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ: Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային և պետական, ինչպես նաև 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր:
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական Սանիր ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն