կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 11:49
Առանց Կատեգորիա

Շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից. Հայկ Մարուքյանը՝ Միքայել Պողոսյանին

Շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից. Հայկ Մարուքյանը՝ Միքայել Պողոսյանին

Դերասան, «Սուպեր մամա» կինոկատակերգության պրոդյուսեր Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դերասան Միքայել Պողոսյանի երեկվա հայտարարության, որը մեծ աղմուկ հանեց:

 

«Վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև ժողովրդից. Հայկ Մարությանը` Միքայել Պողոսյանին Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուպեր մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսութամբn մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ:

 

Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է: Իհարկե այս փաստերը ` մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել:

 

Այդ ցավը այնքան է տանջել , որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ առհամարական կերպով արտահայտվել Սուպեր Մամա ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:

 

P.S. Նա մասնավորապես ասել է «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»: Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»,-գրել է Հայկ Մարուքյանը: