|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Աևամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով դատավոր Լևոն Ավետիսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց դատախազ Մարգարյանի դեմ ներկայացված` ինքնաբացարկի միջնորդությունը:
Այսպիսով` դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի` ամբաստանյալ Արշակ Սվազյանը Մոսկվայում գտնվելու ընթացքում youtube կայքի միջոցով դիտել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արամ Մանուկյանը հայհոյում նախագահ Սերժ Սարգսյանին: Այնուհետև, Հայաստան վերադառնալով, 2014-ի դեկտեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում և միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել, սակայն մեղադրող դատախազն ու տուժող կողմն առարկեցին:
Դատարանը մերժեց արագացված դատաքննություն կիրառել: Մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ նույն դատարանը նախապես նշանակված նիստ ունի: Հաջորդ դատական նիստը նիստը նշանակվեց մայիսի 13-ին: