Քիչ առաջ ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին դավաճան Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։
«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետևանք են։
«Հայրենիք»-ը չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի։