Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ` թոքային հիպերտենիզա ախտորոշմամբ:
Հիվանդն ուղեգրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն հետազոտման, ուր ախտորոշվել է բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլևրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաև սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի:
Հաշվի առնելով հղիության հետ անհամատեղեի սրտային արատի առկայությունը` հանրապետության լավագույն սրտաբանների մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումների արդյունքում որոշում է կայացվել ընդհատել հղիությունը և մոր կյանքը փրկելու համար կատարել անհրաժեշտ վիրահատությունը:
Արդեն իսկ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված կնոջը կատարվել է կեսարյան հատում, կազմակերպվել են բազմաբովանդակ քննարկումներ և նեղ մասնագիտական կոնսիլիումներ, անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ, ըստ գործող ընթացակարգերի, մայրական մահացության յուրաքանչյուր դեպք, անկախ այդ կապակցությամբ բողոք լինել-չլինելու հանգամանքից, ենթարկվում է մասնագիտական վերլուծության, որի արդյունքները ներկայացվում են մասնագիտական հանձնաժողովին: Մասնագիտական հանձնաժողովի վերլուծության արդյունքները քննարկվում են ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում` բոլոր պատասխանատու և դեպքին առնչված անձանց մասնակցությամբ: