|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Էկավ մեր դուռն էլ բացեց, մեր աշխատողներց մեկին պատանդ վերցրեց, ասեց, որ Վիկտոր Սողոմոնյանին է պահանջում, Ռոբերտ Քոչարյանի կաբինետ էր ուզում բարձրանալ»,- «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն մուտք գործած զինված անձի մասին պատմել է ականատեսը, ով ներկայացել է որպես «Օֆրա» ընկերության աշխատակից:
Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ անձն այսօր «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Զինված անձը վնասազերծվել և տեղափոխվել է Ոստիկանություն։