|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ցավալիորեն արձանագրում ենք, որ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բորբոքում են արցախցիների դեմ տրամադրություններ, ինչն, անշուշտ, դատապարտելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը:
«Ժամեր առաջ, արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորվում են ընդգծված հետապնդումներ ու խտրական վերաբերմունք արցախցիների հանդեպ, ինչն, անշուշտ, անընդունելի է ու դատապարտելի։ Վկայակոչելով մի շարք ցցուն օրինակներ՝ փաստաբան Ռոման Երիցյանը կոչ է անում ժամը 14:00-ին, հավաքվել բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն արցախցիների ոտնահարվող իրավունքների։ Ցույցը մեկնարկելու է Երևանի քննչական կոմիտեից (Մամիկոնյանց 46/5) և երթով շարունակվելու է մինչև Ներքին գործերի նախարարության շենք։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը»՝ իր համերաշխությունը հայտնելով Ռոման Երիցյանին, կոչ է անում բոլորին՝ միանալ երթին և մեր հռչակած մեծ հանրահավաքին ընդառաջ նույնպես բարձրաձայնել անարդար գործողությունների դեմ»։