կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 18:29
Հասարակություն

Ծանրագույն հիվանդություն է. մահացած 9 ամսական աղջկա մոտ ախտորոշվել է լեյշմանիոզ

Ծանրագույն հիվանդություն է. մահացած 9 ամսական աղջկա մոտ ախտորոշվել է լեյշմանիոզ

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը նշեց, որ աղջկա մահվան պատճառը լեյշմանիոզ հիվանդությունն է:

Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև) Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել:

Ասոյանը տեղեկացրեց նաև, որ աղջկա մոտ ախտորոշվել է լեյշմանիոզի վիսցերալ ձևը: «Ծանրագույն հիվանդություն է լեյշմանիոզը: Մաշկային ձևը դեռ բուժվում է` ժամանակին դիմելու դեպքում, բայց վիսցերալ ձևը, այն էլ` այդ տարիքի երեխայի մոտ, ցավոք, նման ելք ունեցավ»,- ասաց նա:

Ի դեպ, հիվանդության բացիլները` լեյշմանիաները, մարդու օրգանիզմ են թափանցում ինֆեկցիան փոխանցող մլակների խայթելու ժամանակ։ Տարբեր տևողության գաղտնի շրջանից հետո խայթված տեղում առաջանում է բորբոքային ինֆիլտրատ (գրանուլոմա), որը քայքայվում է` գոյացնելով խոց:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն` լեյշմանիոզը 88 երկրների համար համարվում է էնդեմիկ հիվանդություն: Վարակման վտանգի տակ է գրեթե 350 մլն մարդ: Աշխարհում լեյշմանիաներով վարակված է շուրջ 14 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հիվանդության 2 մլն նոր դեպք: 

Առաջին անգամ Հայաստանում մաշկային լեյշմանիոզ արձանագրվել է 1920-ին: