|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեւանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի ենթարկված 29-ամյա ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:
«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տեւել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաեւ ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից վթարի է ենթարկված կինը մահացել է: