կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 23:27
Հասարակություն

Իմ Սոնա. Նա աշխարհի ամենագեցեիկ ժպիտն ուներ. Վրաերթի հետեւանքով մահացած հղի կնոջ ամուսինը գրառում է արել

Իմ Սոնա. Նա աշխարհի ամենագեցեիկ ժպիտն ուներ. Վրաերթի հետեւանքով մահացած հղի կնոջ ամուսինը գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ ողբերգական վրաերթի հետևանքով մահացած երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել լուսնակարներ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ։ Ես տիեզերքի ամենաբախտավոր տղամարդն էի 8 ամիս ու 2 օր։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգեր, նրա գիրկն ավելի տաք էր, քան արևը։

Երեկ նա վթարի ենթարկվեց ու մահացավ, մեր դեռ չծնված դստեր հետ։ Եթե միայն մենք ավելի շատ ժամանակ ունենայինք։

Մենք հանդիպեցինք 2021թ. օգոստոսի 24-ին։ Ճակատագրակլան իրադարձություն էր, 60 րոպեանոց քննարկում։ Ես 59 րոպեն անցակցրեցի ակնդետ նայելով վերջին շարքում նստած աղջկան։

Մենք նորից հանդիպեցինք, ես պնդեցի։ Նրա ամեն նախադասությունից հետո ես ավելի ու ավելի ուժեղ էի սիրահարվում։ Նա հեռատես էր, կառուցում էր իր երազանքները դեպի ապագա։ Ուժեղ, փոքրիկ աղջիկ, որը ֆանտաստիկ տեխնոլոգիական ընկերություն է ստեղծում:

Միշտ ժամանակ էր գտնում հետպատերազմյան շրջաններում դպրոցներ կառուցելու համար իր քնի ու բարեկեցության հաշվին։

Ես 26 տարեկան եմ, նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ մինչև իրար գտնելը։ Դա նախապատրաստված էր երկնքում։ Առաջին աղջիկն էր, որին ես համբուրել եմ։ Մենք գոնե մեկ անգամ չենք վիճել։

Տարբեր երկրների քաղաքացիներ լինելով, կյանքի տարբեր ճամփորդություններ ունենալով հանդերձ՝ մենք չէինք կարող ավելի նման լինել իրար։

Դա բացարձակ ներդաշնակություն էր և իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ:

Սոնա, Իմ Սոնա»։

 

Աշոտ Վարդանյանի հրապարակած լուսանկարները՝ ստորև.