Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն  հայտարարել է, որ  Կիեւը նպատակ ունի  Ղրիմին Ուկրաիանյի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ տալու ճանապարհային քարտեզ մշակել: Ղրիմի թաթարների երկրորդ համաշխարհային կոնգրեսին ուղղված իր ելույթում Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երկրում պետական մարմիններ են ստեղծվել, որոնք մշակում են Ղրիմի նկատմամբ պետական  քաղաքականություն:
Հիշեցնենք, որ դեռ մայիսին Պորոշենկոն հայտարարում էր, որ Ուկրաինայում խաղաղ կյանքը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ իրենք վերադարձնեն Ղրիմն ու Դոնբասը: