| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Ղրիմի Ինքնավարության ղեկավարության հետ, կարեւորել Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնումը, որոնք վերադառնում են ստալինյան աքսորի վայրերից, նաեւ շեշտել է Ղրիմի խորհրդարանի կողմից 2005 թվականին Հայոց ցեղսպանության ճանաչման մասին որոշումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախաձեռնող Սերգեյ Շուվայնիկովը թուրքական իշխանությունների պահանջներն անհիմն է համարում. տեղեկացնում է Analitika.at.ua-ն: «Չգիտեմ, կա'մ սա քաղաքական գովազդ է թուրքական խորհրդարանի խոսնակի կողմից, կա'մ պարզապես համարյա 100-ամյա պատմություն ունեցող իրադրությունը հասկանալ չցանկանալ»,- ասել է նա:
Պատգամավորի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել Ուկրաինայի Գոլոդոմորին եւ Ռուսաստանում ստալինյան բռնություններին հավասար: «Եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն ընկալեն որպես եվրոպական պետություն, հավանորեն պետք է այլ կերպ մոտենալ այդ հարցին»,- հայտարարել է նա:
Շուվայնիկովը կասկածում է, որ Ղրիմի խորհրդարանը չեղյալ կհամարի 2005-ին ընդունված որոշումը: «Դա անհարգալից վերաբերմունք կլինի Ղրիմի բազմահազարանոց հայ համայնքի նկատմամբ»,- հավելել է նա: