|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակ տանելու հայտարարությունից և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման որոշումից հետո շարունակվում են փոխադարձ հայտարարությունները Սիրիայի քրդերի և Դամասկոսի ղեկավարության միջև. հաղորդում է demokrathaber.org կայքը:
Վերջերս Ռոժավայում գտնվող քրդական ղեկավարության` Մոսկվայի ներկայացուցիչ Ռեշադ Բենավը Սիրիայի ժողովրդավարական ուժերի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել: Բենավը Սիրիային առաջարկել է ինքնավարություն շնորհել քրդերին` փոխարենը խոստանալով, որ ՍԺՈւ-ն կմտնի սիրիական բանակի կազմի մեջ: Իսկ, եթե Սիրիան հարձակվի քրդերի վրա, ապա նրանք պատասխան կտան: Ըստ Բենավի` Դամասկոսը վերջերս «Կա'մ պատերազմ, կա'մ համաձայնություն» վերջնագիրն էր ներկայացրել Սիրիայի 1/3-ը վերահսկող քրդերին: