|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին, անկախության տոնի առթիվ համերգը չեղարկելու պահանջով:
Պետք է հասկանանք ինչ է կատարվում, այս իշխանություններն ինչ են պատրաստվում անել երկրի հետ։ Քայլ առ քայլ մենք կորցնում ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր տարածքները, թուրքն իրեն Հայաստանում զգում է ինչպես տանը, իսկ մենք կարծես թե արդեն դրա հետ համակերպվել ենք։ Փոխարեն ուժերն ուղղեն սահմանների վրա, ուժերն ուղղում են զոհվածների հարազատների վրա. լրագրողների հետ զրույցում, սեպտեմբերի 18-ի երեկոյան, այս մասին հայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ակցիային մասնակցում են զոհվածների հարազատներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ:
Մանրամասները՝ տեսանյութում։