կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 18:14
Սպորտ

«Միկա»-ն նոր կազմով կմասնակցի Հայաստանի առաջնությանը

«Միկա»-ն նոր կազմով կմասնակցի Հայաստանի առաջնությանը

Երևանի «Միկան», որին վերջին օրերին միացան մեծ թվով նոր ֆուտբոլիստներ, հիմնականում՝ լեգեոներներ, գալիք մրցաշրջանում կներկայանա նոր կազմով` գրեթե ամբողջությամբ ։ Թիմն արդեն համալրել են 15 նոր ֆուտբոլիստներ, որոնց թվում են՝

Արսեն Բեգլարյան («Ուլիս»)
Անդրեյ Բոլոմիտցև («Ուլիս»)
Աշոտ Կարապետյան («Ուլիս»)
Սամվել Մելքոնյան («Գանձասար»)
Անտոն Կոզլով («Սատուրն», Ռուսաստան)
Պավել Վասիլև («Կռիլյա Սովետով», Ռուսաստան)
Սայպուտին Դավիդով («Կռիլյա Սովետով», Ռուսաստան)
Ռամիլ Զարիբով («Օրիոլ», Ռուսաստան)
Դենիս Տալալայ («Միտոս», Ռուսաստան)
Դանիել Մարտինով («Կվազար», Ռուսաստան)
Օլեգ Իմկին («Կվազար», Ռուսաստան)
Վիկտոր Կոսաչև («Կվազար», Ռուսաստան)
Կոնստանտին Պրոկոֆև («Կվազար», Ռուսաստան)
Նարեկ Բալայան («Ստալ Դնեպրոդերժի», Ուկրաինա)
Իրակլի Կվեկվեսկիրի («Զիգեցենտմիկլոսի», Հունգարիա)

Նշենք, որ սպասվում են ևս 5 տրանսֆեր։ Բացի այդ` թիմի հետ շարունակում են մարզվել Արմեն Ֆիշյանը (ԴՊ), Հենրի Ավագյանը (ԴՊ), Գոռ Պողոսյանը, Արթուր Գրիգորյանը և Էդգար Մկրտչյանը։ Թիմի գլխավոր մարզիչն Արմեն Ադամյանն է։

Ավելացնենք, որ ակումբի անվանափոխության հետ կապված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Միկան» կշարունակի հանդես գալ ընթացիկ անվան ներքո։