|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-ից 12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը.
«Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գոռ Նազարյանը, Ալբերտ Ամիրջանյանը ու եւս երկու մարզիկ Արցախից: Նրանք հանդես կգան A եւ B խմբերում: Տղաները շատ լավ պատրաստված են: Այժմ հավաք ենք անցկացնում Ռուսաստանի թիմի հետ միասին: Այս օրերին, Գոռ Գեւորգյանի գլխավորությամբ, Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Գրիգորյանը Բեյրութում մասնակցում է պրոֆեսիոնալ մրցաշարի: Մեծ ակնկալիքներ ունենք Գրիգորյանից»,- ասաց Բրուտյանը:
Ալբերտ Ամիրջանյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է: Մինչ այս նա ներկայացրել էր Ռուսաստանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչել են մուայ թայը: Սակայն այն դեռեւս օլիմպիական մարզաձեւ չէ: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մուայ թայի մարզիկներն ունենալու են ցուցադրական մրցելույթներ: