|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Զիմբաբվեի երկու բնակիչ կկանգնեն դատարանի առջեւ ` այդ երկրի ամենահայտնի առյուծին` զբոսաշրջիկների սիրելի Սեսիլին սպանելու համար: Միեւնույն ժամանակ տեղի բնապահպանները հայտարարւոմ են, որ «սպանության պատվիրատուն» ամերիկացի զբոսաշրջիկն է:
Այս գործով մեղադրվում են պրոֆեսիոնալ որսորդ Թեո Բրոնքհորսթը եւ ագարակատեր Օնեստ Թրայմոր Նդլովը: Քննիչների կարծիքով նրանք հանցավոր համաձայնության են եկել եւ առանց արտոնագրի որսի գնացել: Այժմ նրանք մեղադրվում են որսագողության մեջ:
Իսկ բնապահպանների կարծիքով ամերիկացին այդ երկուսին վճարել է 55 հազար դոլար` իր հետ գիշերային որսի գնալու համար:
Զիմբաբվեի ամենահայտնի առյուծի սպանության մասին հայտնի դարձավ հուլիսի 27-ին: Նրան նախ նետահարել էին, ապա սպանել հրազենով: Վերջում առյուծին գլխատել էին ու մաշկազերծել: