|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Չինական Սանդուն նահանգի բուդդայական տաճարի` երկու տոննա կշռող բրոնզաձույլ զանգն ընկել է զբոսաշրջիկի վրա. գրում է բրիտանական Daily Mail-ը:
Ըստ ականատեսների` հսկայական զանգի պարանը կտրվել է եւ այն ծածկել է զբոսաշրջիկին` ինչպես ծուղակը: Բարեբախտաբար, տղամարդը չի վնասվել: Մոտ 2 ժամ փրկարարները փորձել են նրան դուրս բերել զանգի տակից: Գործողությունը բարդացել է նաեւ նրանով, որ հոգեւորականները խնդրել են չվնասել պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող զանգը: