կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 13:01
Հասարակություն

Հայաստանի հետ մեր շփումը չպետք է լինի միայն զբոսաշրջիկի մակարդակով. Ատոմ Էգոյան

Հայաստանի հետ մեր շփումը չպետք է լինի միայն զբոսաշրջիկի մակարդակով. Ատոմ Էգոյան

Ցավալին այն է, որ երիտասարդության շրջանում նկատվում է որոշակի անտարբերություն. նրանք կարծում են, որ իրավիճակը չի փոխվի, բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ նրանց կողքին ենք և պատրաստ կրթել ՀՀ քաղաքացուն, որ իրավիճակ կփոխվի. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը` խոսելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին:

Ըստ նրա` Սփյուռքն ուզում է գործուն մասնակցություն ունենալ, որպեսզի, մասնավորապես, երիտասարդները չլքեն երկիրը: Էգոյանի հավաստմամբ` Հայաստանում շատ մեծ հնարավորություներ կան, մեծ պոտենցիալ ունեն երիտասարդները, որն ուղղակի օգտագործել է պետք:

«Մենք` դրսում գտնվողներս, հաճախ չենք կարողանում հասկանալ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մանրամասները, բայց մենք ուզում ենք գործուն մասնակցություն ունենալ ՀՀ-ի տնտեսական, քաղաքական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեր խնդիրն է աջակցել երիտասարդությանը, քանի որ կարծում եմ` Հայաստանի հետ մեր շփումը չպետք է լինի միայն զբոսաշրջիկի մակարդակով: Հայաստանում իրավիճակը ճգնաժամային է, և օր առաջ պետք է քայլեր անենք»,- ասաց Էգոյանը: