|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը կամ մենապայքարային մարզաձևերի նախկին մարզադպրոցը, որն արդեն ունի 26 տարվա պատմություն, շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Մարզադպրոցի մոտ 300 սաներ մարզվում են հակահիգիենիկ պայմաններում: Դպրոցն ամբողջությամբ վերանորոգման կարիք ունի: Մարզվելու համար այստեղ չկան նույնիսկ ամենատարրական պայմանները: Մարզասրահի հատակն ամբողջությամբ փոշեծածկ է, պատերը կիսախարխուլ վիճակում են: Մարզումներն անցկացվում են մոտ 100 տարվա վաղեմության գույքով:
Հենց այսպիսի պայմաններում են մարզվում նաև աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կարապետ Չալյանը:
Չնայած տված բազմաթիվ խոստումներին, այնուամենայնիվ, մարզադպրոցում դեռևս ոչինչ չի արվել: Վերանորոգման ծրագիրը վաղուց է հանձնվել սպորտի նախարարությանը: Այս տարի մարտից պետք է սկսվեին շինարարական աշխատանքները, բայց այդպես էլ ոչինչ չի արվել:
Մանրամասները դիտեք Yerkir.am-ի տեսանյութում:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ