|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ամռան ընթացքում ջրամատակարարման խափանումներ միշտ էլ եղել են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի «Արեւելք» տեղամասի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը:
Ըստ բանախոսի` այս եղանակին ջրի անկման պատճառն այն է, որ ջուր չափից շատ է օգտագործվում, առաջանում է ներքին ցանցի անկում: «Այսօր կան թաղամասեր, որտեղ 8 ժամ ջրամատակարարումը մեզ համար ծանր բեռ է, ցանցը շատ վատ վիճակում է` հաշվի առնելով, որ 20 տարի Երեւանի ջրամատակարարման համակարգը օգտագործվել է ու շինարարական վերականգնողական աշխատանքներ չեն կատարվել»,- ասաց Կ. Օհանյանը` հավելելով, որ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար 700 միլիոն դոլար գումար է անհրաժեշտ, որը պետությունն ու ցանցը չունեն: