կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 16:58
Առանց Կատեգորիա

Հադրութում գտնվող Երկրաբանական թանգարանն անմխիթար վիճակում է

Հադրութում գտնվող Երկրաբանական թանգարանն անմխիթար վիճակում է

Ազատուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Այսօր այցելել եմ Հադրութում գտնվող Արթուր Մկրտչյանի կողմից հիմնադրված երկրաբանակաան թանգարանը, հանդիպելով տեղի անմխիթար վիճակին հանդես եմ եկել նախաձեռնությամբ՝ հիմնադրելու հիմնադրամ, որը կզբաղվի թանգարանի բարեկարգմամբ ու պատշաճ տեսքի բերելով: Իրականում ամոթ է նման հարստությանը այդպես վերաբերվել: Կոչ իմ բոլոր ընկերներին՝ անկախ քաղաքական-կուսակցական պատկանելիությունից` եկեք համխբվենք հանուն ԱՐՑԱԽԻ, հանուն այս հողի համար կռված ոգու, հանուն Արցախի պետականաշինության` հիմնադրին մեր արժանավայել պարտքը մատուցելու, հանուն մերօրյա հերոսի:

 

Արթուր Մկրտչյանի հիմնած Հադրութի երկրաբանական թանգարանը, որը միակ հուշն է նրանից, գտնվում է անմխիթար վիճակում, թանգարանում գտնվող իրերը համապատասխան խնամքի և պայմանների բացակայության պատճառով օր-օրի մաշվում և փչանում են:

 

Ցավ եմ ապրում, մեր երկրում մեր հերոսին, ազգային-պետական-քաղաքական գործչին դեռ արժանին չենք մատուցել, եկեք գործը սկսենք, եկեք հայրենասիրությունը գործ դարձնենք ու կոնկրետանանք: Սպասում եմ արձագանքների»: