Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԳԹԿ-ի հրապարակած ընդունելության քննությունների արդյունքներով՝ ամենաողբերգական վիճակն Ագրարային համալսարանում է: 8 մասնագիտության գծով կա 0 դիմորդ, դրանք են` Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա, Բույսերի պաշտպանություն, Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, Կենդանագիտություն եւ կենսատեխնոլոգիա, Ագրոէկոլոգիա, Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում, Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն: 4 մասնագիտության գծով` 1-ական դիմորդ:
Այնպես որ, Ագրոբիզնես եւ ֆինանսներ ֆակուլտետի 29 դիմորդի փաստն ուղղակի նախանձելի ցուցանիշ է: 18 մասնագիտության գծով ընդամենը 54 դիմորդ կա, որից 41-ը տղաներ են, որոնք զորակոչվելու են բանակ:
Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, դա կիմանա միայն համալսարանի ղեկավարությունը: Այս անմխիթար վիճակն արձանագրվում է 5-րդ տարին անընդմեջ: Ի դեպ, 2017-ին ընդունվել է 713 ուսանող»: