|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր «Հայփոստ» ՓԲԸ-ի` Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:
Պարզվել է, որ Վանաձորի թիվ 2039, թիվ 16 փոստային բաժանմունքների բաժանմունքների պետերը կենսաթոշակային վճարումների ցուցակներում կեղծել են թոշակառուների ստորագրությունները եւ յուրացրել նրանց հասանելիք կենսաթոշակները: Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն: