|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գորիս համայնքապետարանը հայտնում է.
Փետրվարի 13-ին և 14-ին Տեառնընդառաջ եկեղեցական տոնակատարությունը այս տարի հանդիսավոր կերպով կնշվի Վերիշեն բնակավայրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում:
Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 13-ին՝
Բեմականացված ներկայացում, խարույկ՝ եկեղեցու բակում,
Գորիսի համայնքապետարանի կողմից կհանձնվեն նվերներ 2020թվականին պսակադրված բոլոր զույգերին;
Փետրվարի 14-ին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում մատաղի սեղաններ են բացվելու՝ հանուն հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների, հայոց բանակ մեկնող նորակոչիկների՝ Աստծո օրհնությամբ խաղաղ ծառայության ու տունդարձի համար։