կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 23:50
Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)

 

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝  Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)

 

«ԿՈՐԻԶ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

 

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային.

«Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)

Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար.

«Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)

 

ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ

«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

 

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ

«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

Խրախուսական մրցանակ.  «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)