Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ամփոփվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արդյունքները:
Կինփառատոնի հատուկ հյուրը` Ժակլին Բիսեթը, պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր » մրցանակով:
«Էկումենիկ» մրցանակին արժանացավ Սեյեդ Հադի Մոհագեգը` իր «Անմահը» ֆիլմով:
«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի «Լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆրանսիահայ ռեժիսոր Վիգեն Արմենյանը «Ընձառյուծի լռությունը» ֆիլմով:
«Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ»-ի մրցանակը տրվեց Առնո Խայաջանյանին` իր «Քարքարոտ ճամփա» ֆիլմի համար»:
«Լավագույն հայկական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը :
«Ժյուրիի հատուկ հիշատակում» և Հրանտ Մաթևոսյանի ամենամյա մրցանակները հանձնվեցին Դավիթ Սաֆարյանին` «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի համար:
«Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ Բրանկո Շմիդտն` իր «Բալերի անուններ» ֆիլմով:
«Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Սեյեդ Հադի Մոհամեդին` «Անմահը» ֆիլմի համար:
Իգլիկա Տրիֆոնովան արժանացավ «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթի «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակի` «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմի համար:
«Միջազգային վավերագրական մրցույթ»-ում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Եվգենի Գրիգորևը` «Ձախ ափի հանդիման», «Արծաթե ծիրան»-ի Եժի Սլադկովսկու «Դոն ժուանը», իսկ Մարկուս Պրադուի «Մանուկը» ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: