|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Շվեդիայի ակադեմիան գրականության ասպարեզում 2018-ի համար Նոբելյան մրցանակ շնորհեց լեհ բանաստեղծ Օլգա Տոկարչուկին, 2019-ի համար՝ ավստրիացի գրող Պիտեր Հանդկային, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Տոկարչուկը ստացավ մրցանակ «պատմողական երևակայության համար, որը հանրագիտարանային կրքով ներկայացնում է սահմանների հատումը՝ որպես կյանքի ձև», իսկ Հանդկեն ՝ «աշխատանքի համար, որն ուսումնասիրում է ծայրամասերը և մարդկային գոյության առանձնահատկությունները»,- ասաց ակադեմիայի մշտական քարտուղար Մաց Մալմը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին ՝ շվեդ գործարար և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: