|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։
«Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։
Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է ԶԼՄ-ների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։
Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։
Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով»,- ասվում է հաղորդագրությունում: