Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վերջին շրջանի բոլոր գործողությունները թույլ են տալիս ասել, որ ազգային-պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը մեկ հենարան ունի և դա բոլորովին էլ ժողովուրդը չէ, այլ նա երկրում ոստիկանապետություն է կառուցում և գնալով ամրապնդում է դա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ ավարտվեց Հայրենիքի փրկության շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Նույնիսկ բյուջեում է դա իր արտահայտությունը գտել․ Ոստիկանությանը հատկացվող գումարն 2021 թ-ի համար 17 միլիարդով ավելի է, քան նախորդ տարվանը՝ այն դեպքում, երբ բանակի բյուջեն 3,4 միլիարդ է։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը ցայտնոտի մեջ են, նրանք որևէ ռեսուրս չունեն աթոռը պահելու»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ պիտի անենք Հայաստանի վերջնական կորուստը կասեցնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․