|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի ազգային հետախուզության բեռնատարներով Սիրիա զինամթերք տեղափոխելու մասին հրապարակումների և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ «զրպարտությունների» համար կրկնակի ցմահ և 42 տարվա ազատազրկման պահանջ էր ներկայացվել Cumhuriyet թերթի խմբագիր Ջան Դյունդարի նկատմամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ թուրք խմբագրին աջակցելու համար «Մենք՝ քաղաքացիներս» վերնագրով համատեղ զեկույց է ներկայացվել, որը ստորագրել է մոտ 400 մտավորական` իրավապաշտպաններ, լրագրողներ, գրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ:
Զեկույցում մասնավորապես ասվում է. «Մենք՝ քաղաքացիներս, ցանկանում ենք, որ բացահայտվեն որոշ ժամանակ առաջ Սիրիա ապրանք տեղափոխող` ազգային հետախուզության բեռնատարների լուսաբանման մասին դրված արգելքներն ու պետական գաղտնիքի վերածված այդ մութ զարգացումները»:
Զեկույցում կոչ են արել դատախազներին և իրավապահներին՝ դիմադրել Սահմանադրության աջակցությունը վայելող` մամուլի ազատության դեմ ուղղված` Էրդողանի ճնշումներին ու սպառնալիքներին: