Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանում ստեղծել խորհուրդ: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը մեկնաբանեցին, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ խորհուրդը:
Վարդան Պողոսյանի խոսքով` այդ խորհրդի գործառույթը լինելու է ԱԺ նախագահին օգնելը` ԱԺ բնականոն գործունեությունը ապահովելու համար: ԱԺ խորհուրդը իրավունք է ունենալու փաստել այն հանգամանքը, որ պատգամավորը խախտում է համատեղելիության կանոնները և զբաղվում է գործարարությամբ, նաև` երբ պատգամավորը անհարգելի պատճառներով չի մասնակցում խորհրդարանի նիստերին:
«Բնականաբար, այդ ֆունկցիան կարելի էր թողնել ԱԺ աշխատակազմին, բայց այդ գործառույթն այնքան էլ միանշանակ չէ, և մենք կարծում ենք, որ դա չպետք է լինի աշխատակազմի խնդիրը»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Պատգամավորների թիվը, նայած, թե քանի փուլով են անցնում խորհրդարանական ընտրությունները, ֆիքսված չէ. նվազագույնը կարող է լինել 101, իսկ առավելագույնը` տեսականորեն 198, իսկ գործնականում` 130-140-ի շրջանակներում: