Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165909-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3034 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 747 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3781-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, փաստացի բուժվողներինը՝ 7593 (մեկ օրում նվազել է 85-ով): Մեկ օրում արվել է 2166 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 634812 թեստ: