Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․
«Պատերազմի ընթացքում Արցախցի զոհերի հետ կապված խոսակցությունները՝ իբր քիչ են եղել, չեն եղել և այլն, ոչ միայն զզվելի ու ամոթալի են, այլև ամբողջովին ՍՈՒՏ։ Այս հաշվարկ-գրառումը դեռ 2021-ի հուլիսին էի արել-տեղադրել, ստիպված նորից եմ տեղադրում։
«Ըստ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ 2020 թ․ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի։
Եկեք մի փոքր հաշվենք։
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ եղել է 2959700, Արցախի մշտական բնակչության թվաքանակը՝ 148800։
Թե քանի ՀՀ քաղաքացի է զոհվել 44-օրյա պատերազմում, հայտնի չէ․ իշխանությունները մեր զոհերի թիվը թաքցնում են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում զոհվել է 5000-7000 ՀՀ քաղաքացի։ Եթե անգամ համարենք, որ 5000-7000 զոհերը եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներ, ապա տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 0,17-0,24%-ը։
Արցախի պարագայում ստացվում է՝ զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ՝ պատերազմի ընթացքում զոհվել է ՀՀ յուրաքանչյուր 592/423 ՀՀ քաղաքացուց 1-ը, իսկ Արցախում 198-ից 1-ը»։
Հակաարցախյան՝ հակահայկական այս քստմնելի քարոզչությանն ու խոսակցություններին պետք է վերջ տալ։
Ամոթ է, զզվելի և դատապարտելի»։