Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
2020թ․ բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավականին հետաքրքիր թվեր և առաջընթաց է գրանցվել։ ԲՏԱ ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով։ Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
«Նախարարությունը նախորդ տարի լիարժեքորեն իրագործել է իր պլանավորած և ռազմավարությամբ նախատեսված մի քանի ծրագրեր։ Իհարկե, Կորոնավիրուսն ու պատերազմն, որոշ առումներով, այս ծրագրերի իրագործմանը խոչընդոտ են հանդիսացել, այնուամենայնիվ, կատարվածը՝ թվերի տեսքով ամփոփելով, արձանագրվել է հետևյալը. 2020թ․ ԲՏԱ ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով։ Տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 %-ով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ։ 22%-ով աճել է նաև ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվը՝ հասնելով 18.747-ի։ Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճել է՝ հասնելով 1228-ի»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը։