|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀԿ-ի կողմից «Արմնյուզ» հեռուստաընկերության հնարավոր վաճառքի վերաբերյալ լուրերին:
«Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ Պանարմենիան Մեդիա Գրուպը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ։ Արմենիա թիվին, ԱՏՎ֊ն և Արմնյուզը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ, ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։ Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»,- հայտարարել է Արզումանյանը: