|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ ընդդեմ կառավարության որոշման, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:
Ըստ թատրոնի անձնակազմի՝ թատրոնի նորանշանակ տնօրեն` Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍ նախարարության կողմից հրավիրված այսօրվա նիստի ժամանակ պատրաստվում է ստորագրել Գոյ թատրոնը Սունդուկյան թատրոնին «միացման» փաստաթուղթը:
«Ոչ մեկը, նույնիսկ ԿԳՄՍՆ-ն, իրավունք չունի որոշելու՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ: Իրենք ներդրում չունեն այս թատրոնում»,- լրագրողների հեձտ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։