Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում սկսվեց կուտակային օրենքի քննարկումը, որի հիմնական զեկուցողը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նշեց, որ երկու հիմնական խնդիր է եղել դրված` ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը, երկրորդ` հասարակության, քաղաքացիների կողմից հնչեցված մտահոգությունները, որոնք այս ընթացքում բավականին քննարկվեցին ԱԺ պատգամավորների մասնակցությամբ վարչապետի մոտ հանդիպումների ժամանակ:
Օրինագծով առաջարկվում է բյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար, և այլևս պարտադիր վճար չի լինելու: Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը հինգ տոկոս է` առավելագույն շեմով` 500 հազար դրամ:
Նախարարը ներկայացրեց ամբողջ փաթեթը, որից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց Արտեմ Ասատրյանին. «Այսինքն` կառավարությունը ընդառաջե՞լ է հասարակության պահանջին, որ պարտադիրը հանվում է, և ավելորդ սոցիալական բեռ չի լինելու, քանի որ աշխատավարձերի բարձրացում է լինելու, այդպե՞ս է»: Նախարարն էլ հաստատեց, թե այդպես է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ, իր կարծիքով, հասարակության պահանջներն, ըստ էության, իրենց լուծումները ստացել են այս նոր փաթեթով:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ պետական ոլորտում աշխատող և համակարգի մեջ մտնող անձանց թիվը 65 հազար է, նրանք, ըստ նախարարի, նպատակային սոցիալական վճարից հրաժարվելու իրավունք չեն ունենա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց, թե արդյո՞ք կառավարությունն աշխատել է քառյակի ու «Դեմ եմ»-ի հետ, հաշվի առե՞լ են նրանց առաջարկները: Նախարարը պատասխանեց, որ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, ուսումնասիրել են նրանց դիրքորոշումները, սակայն շատ դեպքերում նրանց ներկայացրած առաջարկներն անգամ հակասություններ ունեին իրենց ներսում, օրինակ` որ պետք է լինի կամավոր, և տնօրինվող եկամուտը չպետք է նվազի, բայց այդպես չի կարող լինել:
«Անհրաժեշտ մասնագիտական քննարկումներ եղել են, և այո, հասարակության հիմնական մտահոգությունները տեղ են գտել առաջարկվող փաթեթում»,- ասաց Արտեմ Ասատրյանը: