|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գիտե՞ք, մեկ-մեկ լաց լինելը, մանավանդ` երբ վկա չկա, քաղցր բան է, փորձեք. Սոս Սարգսյան
-Պա'պ, շա՞տ ես հավեսի համար լացում:
-Հա, ես լացկան մարդ եմ: Ամեն չնչին բանից վիրավորվում եմ, լաց լինում, առանց պատճառի էլ եմ լաց լինում:
Հա, պապ, դու լացկան մարդ էիր, բայց ստիպում էիր, որ ես ժպտայի, որ մենք ժպտայինք:
-Էլի քիթդ կախեցի՞ր,- էս խոսքը բավական էր ժպտալու համար:
Հիմա դժվար է անցնել ձեր տան մոտով ու չնայել պատշգամբին` մեկ է, հրաշք չեմ տեսնելու:
-Ալո, պա'պ, տա՞նն ես: Հիմա ձեր պատշգամբի դիմացն եմ:
-Բա ներս արի, հո խալխի տո՞ւն չի: Չնայած Հայաստանում խալխ չկա:
Հիմա դժվար է անցնել ձեր տան մոտով…
Ծնունդդ շնորհավոր, պա'պ: Նվերդ ժպիտս է, իսկ հավեսի համար կարելի է լացել տարվա մյուս օրերին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ