|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մոսկվայաբնակ հայ գործարար Արթուր Մելիքյանի ջանքերով հերթական հումանիտար օգնությունն է հասել Հայաստան:
Դեռ սեպտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին գործարարները փոխանցել էին 17 հազար դոլար: Նվիրատվությունները շարունակվում են:
Ինչպես նշում է Արթուր Մելիքյանը՝ դժվար պահերին հայրենիքին օգնելը յուրաքանչյուրի սրբազան պարտքն է թշնամու դեմ կռվող զինվորի առջև:
«Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող 3 միլիոնանոց հայ համայնքին, եթե յուրաքանչյուրս մեր փոքր ներդրումն ունենանք Հայաստան համահայկական հիմնադրամին, վստահ եմ, դրանով իսկ ավելի կամրացնենք թիկունքում իրագործվող ծավալուն աշխատանքները»,-ասաց նա: