կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 15:43
Հասարակություն

Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանն արդեն 20 օր ապօրինի կալանավորված է. պաշտպան

Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանն արդեն 20 օր ապօրինի կալանավորված է. պաշտպան
«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Գագիկ Սողոմոնյանի գործով երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանի մեղադրանքի, առավել ևս կալանավորման ծայրահեղ ապօրինի և հակատրամաբանական լինելու մասին վերջին օրերին շատ է խոսվել։
 
Ինչպես արդարացիորեն նշել էր հարգարժան գործընկերներիցս մեկը, Արամ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն իր բնույթով և էությամբ պաշտոնեական կեղծիք է, այլ ոչ թե քրեադատավարական փաստաթուղթ։
 
Սակայն զարհուրելի, հակաիրավական և անտրամաբանական են անգամ այս քրեական վարույթի շրջանակներում Արամ Սարգսյանի նկատմամբ իրականացված, ինչպես նաև չիրականացված անխտիր բոլոր գործողությունները։
 
Մի կողմ թողնենք Արամի երեք երեխաներին իրենց հայրիկին տեսակցել արգելելը և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից Արամին ամեն գնով կալանավորելու վերաբերյալ հրաման տալու առերևույթ փաստերը, որոնց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այժմ իրականացվում է քրեական վարույթ։
 
Արամ Սարգսյանն այս գործով միակ մեղադրյալն է, ում բնակարանը և ավտոմեքենան չեն խուզարկվել, բնակարանից բոլոր էլեկտրոնային տեխնիկայի միջոցները չեն առգրավվել։
 
Կարծես թե, ԱԱԾ-ի նպատակն է եղել արագ մեկուսացնել Արամին։
 
Այս իրավական խայտառակության միակ տրամաբանական բացատրությունը հետևյալն է՝ ԱԱԾ աշխատակիցներին թվացել է, թե Արամն է հեղինակել իրենց ղեկավարի վերաբերյալ Գագիկ Սողոմոնյանի փետրվարի 19-ի ժամը 20:42-ի գրառումը, և որոշել են արագ ձերբակալել և կալանավորել Արամին՝ առանց ժամանակ ունենալու կատարել մյուս գործողությունները։
 
Սակայն հետագայում ո՛չ ԱԱԾ աշխատակիցներն են «ռիսկ արել» իրենց ղեկավարին զեկուցել, որ սխալ մարդու են բռնել, քանի որ Արամը 178.17.168.170 IP-ին միացել է վեց րոպե հետո՝ ժամը 20:48-ին, ո՛չ Արամին կալանավորող դատավոր Վահագն Մելիքյանն է «դուխ արել» դրա մասին զեկուզել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։
 
Արդյունքում Արամ Սարգսյանն արդեն 20 օր ապօրինի կալանավորված է»։