| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ հունիսի 16-ին Արմավիրի Նորապատ գյուղից «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 5-ամյա Էրիկը: Երեխայի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեց, որ երեխան 3-րդ աստիճանի վարակով էր տեղափոխվել հիվանդանոց:
«Երեխան ի ծնե ունեցել է տարբեր տեսակի առողջական խնդիրներ, շուտ-շուտ հիվանդացող երեխա է եղել, թերհաս է ծնվել, սկզբից զարգացումով հետ է մնացել, բայց հետո դա շտկվել է: Փոքրիկը բազմաթիվ անգամ հիվանդացել է, տարբեր հիվանդանոցներում պառկել` թե՛ իրենց մոտ, թե՛ ինֆեկցիոնում, թե՛ մեզ մոտ: Երեխայի իմունիտետը ցածր էր»,- ասաց Չոբանյանը:
Այս անգամ երեխայի մոտ երկու ինֆեկցիա է հայտնաբերվել: Թե ո՞ր ճանապարհով է անցել ինֆեկցիան, Չոբանյանը նշեց, որ դժվար է պատասխանել, բայց դրանցից մեկը վիրուս է եղել, մյուսը` բակտերիա: «Երեխայի մոտ ուղեղի այտուց էր առաջացել աղիքային վարակի հետևանքով, և վրա է հասել մահը»,- ասաց բժիշկը: