|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 7 օրական նորածին է մահացել:
Նորածնի հայրը` Մակար Անտոնյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են:
«Երեկ վերցրի արդյունքները, ըստ այդմ` երեխան ունեցել է ուղեղի այտուց և ողնաշարի բութ կոտրվածք: Դատաբժշկի փորձաքննության եզրակացությունն արդեն ներկայացրել եմ ոստիկանությանը: Մեղավորները պետք է անպայման պատժվեն»,- ասաց երեխայի հայրը:
Հիշեցնենք, որ ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին` ասելով, որ նրանք պետք է կեսարյան հատում անեին, բայց կինը բնական ճանապարհով է ծննդաբերել, և բժիշկները ծննդաբերության ժամանակ վնասել են երեխային: Բժիշկներն էլ, իրենց հերթին, նշում են, որ կինն ուշ է դիմել բժշկի: