Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներն ափշած են օրեր առաջ գյուղում տեղի ունեցած դեպքից: Նշենք, որ մարտի 24-ին գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարո Կիրակոսյանը թոնրատանը, առաստաղից կախվելու միջոցով, ինքնասպան էր եղել:
Yerkir.am-ի տեղեկություններով` մահացած տղան ընտանիքի կրտսերն էր, ուներ մեկ քույր և եղբայր` երկուսն էլ ամուսնացած: Ի դեպ, ավագ եղբայրն ամուսնացել է մոտ մեկ ամիս առաջ:
Գյուղապետ Հրաչիկ Մանուկյանը yerkir.am-ին պատմեց, որ գյուղում բոլորն էլ հարգանք են տածել այդ ընտանիքի նկատմամբ: Կարոյի հայրը, ինչպես գյուղի շատ տղամարդիկ, մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի: Ընտանիքն ունի նաև փոքր տնտեսություն և գյուղատնտեսությամբ է զբաղվում: Գյուղապետի խոսքով` Կարոն դպրոցում նորմալ սովորող աշակերտ է եղել և հուլիսին պետք է գնար ծառայության:
Նա նաև նշեց, որ ծնողները հնարավորություն չեն ունեցել տղային քաղաք ուղարկելու` ուսումը շարունակելու համար:
Ըստ գյուղապետի` ընտանիքի թե’ հայրը, թե' որդիները պատշաճ վարքագիծ են ունեցել` ո'չ ծխել են, ո'չ խմել, շրջապատում հարգանք են վայելել: «Խելոք, շնորքով ընտանիք է, ամուսիններով իրար սիրող, հարգող, միշտ ջան-ղուրբան են եղել իրար հետ»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ Կարոն մտադրություն է ունեցել իրենց տնտեսությունը զարգացնել և դրա համար տարբեր ծրագրեր է մտածել, անգամ խնդրել է հորը` տրակտոր գնել:
Համայնքապետի խոսքով` դեպքի նախորդ օրը սովորականի պես ընտանիքով աշխատել են հողամասում, հետո վերադարձել են տուն, հաց կերել, հեռուստացույց դիտել, ապա Կարոն ասել է, թե հոգնած է և գնացել է քնելու: Առավոտյան հայրը գնացել է անասուններին կեր տալու և, մտնելով հացատուն, որդուն հայտնաբերել է կախված վիճակով:
Ըստ գյուղապետի` գյուղում աշակերտի մահվան հնարավոր վարկածների մասին որևէ խոսակցություն չկա, որովհետև նա անգամ գրություն չի թողել: Մանուկյանը նաև պատմեց, որ Կարոն սիրել է մարզվել և մշտապես լավ մարզավիճակում է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում մահացածի ընկերներն էլ պատմեցին, որ Կարոն շատ մարդամոտ և ընկերասեր տղա է եղել:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` Կարոյի սոցցանցային էջից