|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 24-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Նորագավիթ 10-րդ փողոցի տներից մեկում արձանագրվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպք. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարարության մասնագետներն իրականացրել են դեպքի համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հարակից տներում նույնպես կան նման գանգատներով անձինք: Անմիջապես կազմակերպվել են բակային համայցեր, որոնց արդյունքում ևս հայտնաբերվել են մի շարք հիվանդներ: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Ընդհանուր թվով արձանագրվել է տարբեր տարիքի 40 հիվանդ: Բոլորի վիճակը թեթև է: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
Կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, հոսող և պահեստավորված ջրից:
Դեպքերի թեթև կլինիկական ընթացքը, տարբեր տարիքային խմբերի ընդգրկումը, որոշակի տարածքում միաժամանակյա դեպքերի արձանագրումը, բնակչության շրջանում իրականացված հարցախույզերի արդյունքները վկայում են, որ բռնկման հավանական պատճառը ջուրն է:
Աշխատանքները շարունակվում են: