կարևոր
5473 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-06 00:45
Քաղաքական

Երևանում Թուրքիայի 31-ամյա քաղաքացին վնասել է պարեկների մեքենան, կոտրել «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին. Shamshyan.com

Երևանում Թուրքիայի 31-ամյա քաղաքացին վնասել է պարեկների մեքենան, կոտրել «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին. Shamshyan.com

Երեւանում հունվարի 3-ին միջադեպ է տեղի ունեցել. ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակուն, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները տեղում վնասազերծել են այդ քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Կայքի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Բիլալ Աթայն է։

Իսկ «Դալի» դիսկո-ակումբում նրա կողմից հարված ստացած քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Ջ. Ս․-ն Է
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը լսել է «Դալի» դիսկո-ակումբի տնօրեն Գայանե Ս․-ին, իսկ հետո Բ․ Աթայը  ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ  դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարզվում է ակումբին պատճառված վնասի չափը։