կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-19 13:48
Իրավական

ԲՀԿ-ական պատգամավորի մեքենայի ապակին կոտրել են, գողացել միայն փաստաթղթեր

ԲՀԿ-ական պատգամավորի մեքենայի ապակին կոտրել են, գողացել միայն փաստաթղթեր

Երկուշաբթի ուշ երեկոյան Ավան վարչական շրջանում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայի հետնամասի ապակին կոտրել են, ամեն ինչ տակուվրա արել և գողացել միայն փաստաթղթեր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ գողացված փաստաթղթերը թեև գաղտնի չէին, սակայն շատ կարևոր էին` վերաբերել են կուսակցական ներքին գործընթացներին: Իսկ թե որևէ մեկին կասկածո՞ւմ է կամ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է կատարվածի մեջ, նա պատասխանեց. «Չեմ փորձի որևէ գնահատական տալ, թող իրավապահ մարմինները համապատասխան գնահատականները տան, բացահայտեն: Բայց փաստը մնում է փաստ, և որևէ կարծիք չկա»:

 

Պատգամավորը նշեց նաև, որ արդեն իսկ դիմել է ԱԺ համապատասխան կառույցին, որը պետք է զբաղվի իրավապահ մարմիններին դիմելու և այլ հարցերով: