|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի Հեիլբրոն քաղաքում հարձակում է տեղի ունեցել թուրքերին պատկանող ավիատոմսերի վաճառակետի վրա: Թուրքական Aksam պարբերականի հաղորդմամբ՝ հարձակում իրականացրած` դեռևս անհայտ անձը կամ անձինք նետել են «մոլոտովյան կոկտեյլներ», ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև դեպի հարակից մթերային խանութ և «Topkar Center» առևտրի կենտրոն: Դրանց նույնպես պատկանում են թուրքերի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հեիլբրոնի ոստիկանությունը, հայտարարություն անելով վերոնշյալի կապակցությամբ, հայտնել է, որ թուրք սեփականատերերին հասցվել է 2 մլն եվրոյի վնաս:
Կատարված հարձակումը խստորեն դատապարտել է Շտուտգարդում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ահմեդ Աքընթըն: «Հուսով ենք, որ նմանատիպ հարձակումները կանխելու համար կարճ ժամանակահատվածում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է բա: